Քաղաքացին ընկել է 12 հարկանի շենքից ու մահացել
14/02/2014 11:58

Քաղաքացին ընկել է 12 հարկանի շենքից ու մահացել

Փետրվարի 13-ին, ժամը 19.17-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 23 շենքից քաղաքացի է ընկել գազի խողովակի վրա, ինչի հետևանքով վերջինը վնասվել. առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում 1954 թ. ծնված Մ. Գ. 12 հարկանի շենքից ընկել է գազատար խողովակին և մահացել:

Դեպքի վայր ժամանած գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են արտահոսքը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻն լրատվական կենտրոնից:

 

Քաղաքացին ընկել է 12 հարկանի շենքից ու մահացել