.jpg)
14/02/2014 19:08
Սյունիքի մարզում այրվել է 30 ուռենի և 4 հա խոտածածկ տարածք
Այսօր ժամը 13:01-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Ագարակ-Մեղրի հատվածի 4-րդ կմ-ին այրվում են եղեգներ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամր 14.18-ին, մարվել` 14.37-ին:
Այրվել է 4 հա խոտածածկ տարածք և 30 ուռենի: