Տոտտին վնասվածք է ստացել
14/02/2014 19:43

Տոտտին վնասվածք է ստացել

«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին ազդրի վնասվածքի պատճառով 10 օր չի կարողանա օգնել իր թիմին: Այս մասին տեղեկացնում են իտալական ԶԼՄ-ները:

Տոտտին մկանային ցավերից սկսել է բողոքել «Նապոլիի» հետ երեքշաբթի օրը կայացած հանդիպումից հետո:

Ակումբի մարզչական շտաբը ռիսկի դիմել չի պատրաստվում, և թիմի ավագին հանգստանալու և վերականգնվելու ժամանակ է տվել: Դա նշանակում է, որ Ֆրանչեսկոն բաց կթողնի A սերիայի շրջանակներում կայանալիք «Սամպդորիայի» և «Միլանի» հետ հանդիպումները:
 

Տոտտին վնասվածք է ստացել