Թուրք ռեստորանատերը սպառնացել է սպանել հրեա հաճախորդներին
14/02/2014 19:15

Թուրք ռեստորանատերը սպառնացել է սպանել հրեա հաճախորդներին

Թուրքիայի հյուսիս-արևմտյան Քըրքլարելի նահանգի Բաբայեսկի քաղաքի ռեստորաններից մեկի սեփականատերն սպառնացել է սպանել երկու այցելուների միայն այն պատճառով, որ նրանք ազգությամբ հրեա են:

Բանն այն է, որ գործնական բանակացությունների համար քաղաք ժամանած երկու հրեա գործարարներ ճաշելու նպատակով այցելել են Բաբայեսկի ձկնային ուտեստների ռեստորաններից մեկը, սակայն սեփականատերը, հասկանալով հաճախորդների ազգային պատկանելությունը, հրաժարվել է նրանց սպասարկել և հակասեմական արտահայտություններ հնչեցրել նրանց հասցեին:

Ավելին, քիչ անց ռեստորանատերը «շաուրմայի դանակով» հարձակվել է հրեա այցելուների վրա, ինչից փրկվելու համար գործարարներն ստիպված են եղել փախչել ռեստորանից: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ռեստորանի բազմաթիվ այցելուներ անտարբերությամբ են հետևել միջադեպին, և որևէ մեկը չի փորձել միջամտել:

Հակասեմական այս դեպքին անդրադարձել են մի շարք հրեական լրատվամիջոցներ՝ ընդգծելով Թուրքիայի հրեական համայնքի գոյությանը սպառնացող լուրջ մտահոգության առկայությունը: 

Թուրք ռեստորանատերը սպառնացել է սպանել հրեա հաճախորդներին