ՍԱՊԾ. Բռնված չէ` գող չէ
14/02/2014 20:05

ՍԱՊԾ. Բռնված չէ` գող չէ

Երբեմն պատահում է, որ խանութներից սննդամթերք գնելիս` տուփով քաղցրեղեն, խտացրած կաթ, սառեցված ձկնամթերք և այլն, փաթեթավորման վրա հստակ երևում է մակնշումը, որն ասում է՝ սնունդը դեռևս պիտանի է օգտագործման համար, սակայն գործնականում այն ժամկետանց է:

Aysor.am-ի տեղեկություններով հատկապես խոշոր սուպերմարկետները հատուկ աշխատակցիներ ունեն, ովքեր զբաղված են հին պիտակները վերապիտակավորելով, իսկ համեմատաբար փոքր իրացման կետերում նույն աշխատանքը կատարում են վաճառողները:

Aysor.am-ը Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի պետ Վահե Դանիելյանից հետաքրքվեց, թե ունե՞ն նման դեպքերի վերաբերյալ տեղեկություններ. պարզվեց, որ ՍԱՊԾ-ի ներկայացուցիչը նման դեպքերի վերաբերյալ տեղեկություն չունի:

Նա առաջարկեց, եթե լրագրողները նման փաստեր ունեն, ներկայացնեն, իսկ ծառայությունը չի կարող սուպերմակրետներում հարցում անել` կներեք, դուք փոխո՞ւմ եք սննդամթերքի պիտանելիության ժամկետների մակնշումը:

Սակայն ստուգել փաստը, որ տվյալ սննդամթերքը, թեև պիտանելիության ժամկետ ունի, սակայն իրականում ժամկետանց է ՍԱՊԾ-ն կարող է` ստուգելով տվյալ ապրանքների հետագծելիությունը. Կառույցը կարող է ստուգել տվյալ ապրանքի մակնշումը, խանութների պահեստները, ներկրման ժամանակը և այլն:

Այնուամենայնիվ, Վահե Դանիելյանը նշեց, որ հին մակնշման փոփոխումը նոր մակնշմամբ քրեորեն պատժելի է, բայց նման փաստ ՍԱՊԾ-ն չունի և երբևէ չի էլ առնչվել դրանց հետ:

Վահե Դանեիլյանը նաև զարմացավ, թե ինչո՞ւ պետք է ժամկետանց սննդամթերքի վրա փոխեն ժամկետները, եթե կա հետվերադարձի կարգ, իսկ այն դեպքում, երբ իրացնողը նաև ներկրող է, ո՞ւմ պետք է վերադարձնի, հարցը մնաց անպատասխան:
 

ՍԱՊԾ. Բռնված չէ` գող չէ