.jpg)
ՀՀ 31 հազար 500 քաղաքացու մուտքը Ռուսաստան արգելված է
Հայաստանի 31 հազար 500 քաղաքացու մոտտքը Ռուսաստան արգելված է: Եվս 170 հազար քաղաքացի գտնվում է ռիսկի գոտում: Այսինքն, եթե նրանք այդ երկրում 90 օր ապրելուց հետո ձեռք չբերեն կացության կամ աշխատանքի թույլտվություն, կմիանան այդ 31 հազար 500 քաղաքացուն և երեք տարի շարունակ չեն կարողանալ մտնել ՌԴ տարածք:
Այս մասին Երևանում կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ դեսպանատան միգրացիոն հարցերով աշխատակից Սվետլանա Ստեպանովան: Նա նաև տեղեկացրեց, որ ՀՀ այն քաղաքացիները, ովքեր աշխատում են աշխատանքի թույլատվությամբ, պետք է նաև բժշկի տեղեկանք ներկայացնեն: Նրանք, ովքեր ցանկանում են շարունակել ապրել ու աշխատել ՌԴ տարածքում, կարող են վճարել և շարունակել օրինական բնակությունը:
Հիշեցնենք, որ վերջերս ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ասել էր, որ ՌԴ միգրացիոն քաղաքականության խստացման համատեքստում ՀՀ քաղաքացիների համար հնարավոր է արտոնություններ լինեն՝ որպես Մաքսային միության ապագա անդամ: Նա նամակ է գրել իր ռուս գործընկերոջը և սպասում է պատասխանի:
Նախորդող հրապարակումներ` Պատգամավոր. ՌԴ-ում ՀՀ քաղաքացիների համար կլինեն բացառություններ
Արտագնա աշխատանքի մեկնածները մնացել են Կազբեկի վրա. Նրանց չեն թողնում ՌԴ