.jpg)
Չեմ հիշում, որ ԲՀԿ-ն երբևէ դեմ արտահայտվեր Կենսաթոշակային բարեփոխումներին
«Ավելի անմարդկային և անարդյունավետ քայլ ես չեմ է պատկերացնում այնպիսի մի երկրում, որտեղ պաշտոնապես յուրաքանչյուր երրորդ մարդն աղքատ է»,- այսօր ԲՀԿ համագումարի ժամանակ ասել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Կենսաթոշակային բարեփոխումները մեկ արտահայտությամբ կամ ընդամենը մեկ որակավորմամբ ներկայացնելը անընդունելի եմ համարում»,- ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադառնաով ԲՀԿ առաջնորդի տեսակետին:
«Կենսաթոշակային բարեփոխումները մեր երկրի և մեր քաղաքացիների ոչ միայն այսօրվա, նաև վաղվա խնդիրների լուծմանն են ուղղված»,- շեշտեց նախարարը՝ հավելելով, որ նախ պետք է ամբողջությամբ պատկերացնել կենսաթոշակային համակարգը, դրա նպատակներն ու խնդիրները և համատեքստի մեջ դիտարկել:
«Այդ առումով մեր երկրի կառավարության, իշխանությունների այսօրվա ընդունած որոշումն այլընտրանք չունի և եթե մենք նայենք արդյոք պե՞տք է իրականացնեինք այդ քայլը, ես կարող եմ ասել, որ դեռ ուշացած է»:
Ա. Ասատրյանը փոխանցեց, որ որքան ուշ իրականացվեին կենսաթոշակային բարեփոխումները, այնքան ավելի ծանր իրավիճակ կառաջանար հաջորդ կառավարությունների համար:
Անդրադառնալով ԲՀԿ դիրքորոշմանը` նախարարը նշեց, որ չի հիշում, որ այդ քաղաքական ուժը երբևէ դեմ արտահայտված լինի կենսաթոշակային բարեփոխումներին: