.jpg)
Մանվել Գրիգորյան. Պրիչյո՞մ Սասուն Միքայելյանը, մենք՝ մեր համագումարը
Այսօր Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարի ավարտից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ԵԿՄ վերընտրված նախագահից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է արդյոք, որ Սասուն Միքայելյանը Ազատամարտիկների նոր միություն է ստեղծում.
«Սասուն Միքայելյանը 20 տարի է, բացում ա, չհասա՞վ տեղ: Էլ երկրապահ ա եղել, ինչ ասես եղել ա»:
«Փաստորեն ԵԿՄ-ն պառակտվու՞մ է»,- հետաքրքրվեց լրագրողը.
«Ստեղ պառակտված երկրապահ տեսա՞ք»,- պատասխանեց Մանվել Գրիգորյանը.
«Ես սա ձեզ ցույց տվեցի, որ էլ ավելորդ բաներ չգրեք, ինձի չթաղեք, չմեռցնեք, հիվանդությունս չծանրացնեք: 30 տարի ապրելու եմ, մեկա: 1000 հատ էլ կազմակերպություն բացվի, ես մնալու եմ, տղերքը մնալու են: Պրիչյո՞մ Սասուն Միքայելյանը, մենք՝ մեր համգումարը: Սասուն Միքայելյանը գնացել ոգու փորձություն ա բացել, մարդ ա, փորձում ա, կարողա մի տեղ բախտը բերի: Հիմա ես իրա համար քա՞ր գցեմ: Փորձը փորձանք չի, թող փորձի: Ասեմ՝ չի կարելի երեխեքին կանգնեցնել սահմանի վրա ու այստեղ շուռ գալ, իրար հայհոյել` ասել է'լ գող փիսո, է'լ քաչալ շուն, մինչև բանը հասնի դիվան բաշուն: Ամեն ինչ պետք է անենք, որ իրենք չզոհվեն, չվիրավորվեն, պինդ լինեն»,- ասաց Մանվել Գրիգորյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Մ. Գրիգորյանը վերընտրվեց. «Չասեք` հիվանդա, բանա, հլը 30 տարի ծառայելու եմ»
Մ. Գրիգորյանը՝ Ս. Ալեքսանյանի մասին. Հա, օլիգարխ ա (Տեսանյութ)