Սյունիքի մարզում խոտածածկ տարածք ու ծառեր են այրվել
15/02/2014 15:35

Սյունիքի մարզում խոտածածկ տարածք ու ծառեր են այրվել

Փետրվարի 14-ին` ժամը 13:01-ին, ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Ագարակ-Մերղրի հատվածի 4-րդ կմ-ին այրվում են եղեգներ: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամր 14.18-ին, մարվել` 14.37-ին: Այրվել է 4 հա խոտածածկ տարածք և 30 ուռենի:
 

Սյունիքի մարզում խոտածածկ տարածք ու ծառեր են այրվել