Ադրիանո Գալիանի. «Մարիոն տարվա գոլ խփեց»
15/02/2014 15:51

Ադրիանո Գալիանի. «Մարիոն տարվա գոլ խփեց»

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալլիանին «Բոլոնյայի» նկատմամբ Իտալիայի 24-րդ տուրի խաղում 1:0 հաշվով տոնած հաղթանակից հետո իր հիացմունքն է հայտնել հարձակվող Մարիո Բալոտելլիի խաղի վերաբերյալ: Նրա խոսքերով` Մարիոն դեռ չեմպիոն կդառնա «Միլանի» կազմում:

«Մարիոն տարվա գոլ խփեց,- Գալլիանիի խոսքերը մեջբերել է «Sky Sport Italia»-ն:- Նա մեծագույն հարձակվող է: Բալոտելլին արեց այն, ինչը նրանից պահանջվում էր այս ոչ այնքան հասարակ խաղում. նա խաղը վերցրեց իր վրա և վճռեց հանդիպման ելքը: Եթե մնա «Միլանում», ժամանակի ընթացքում նաև չեմպիոն կդառնա»:

Ադրիանո Գալիանի. «Մարիոն տարվա գոլ խփեց»