.jpg)
Խեսե. «Անչելոտտին շատ բան է սովորեցրել ինձ»
«Ռեալի» հարձակվող Խեսեն նշել է, որ թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին իրեն շատ բան է սովորեցրել: Հարձակվողը վստահ է, որ եթե առաջընթացը շարունակվի, ապա վաղ թե ուշ կհրավիրվեմ Իսպանիայի հավաքական:
«Անչելոտտին շատ բան է սովորեցրել ինձ,- Խեսեի խոսքերը մեջբերել է «Marca»-ն:- Նա միայն մարզչի դեր չէ, որ կատարում է: Նրա համար կարևոր է խաղի ցանկացած բաղադրիչը: Սկսած այն բանից, թե դու ինչպես ես ընդունում գնդակը, վերջացրած այն բանով, թե ինչպես ես կողմնորոշվում մարտավարական հարցերում: Եթե ես շարունակեմ զարգանալ, վաղ թե ուշ կհրավիրվեմ Իսպանիայի հավաքական»: