.jpg)
Մանվել Գրիգորյանը պարզաբանում է, թե ինչու Նախագահին անվանեց բոլշևիկ
Երկրապահ կամավորականների միության համագումարից հետո գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանեց, թե ինչու է համագումարի վերջում Նախագահ Սերժ Սարգսյանին անվանել «վերջին բոլշևիկ».
«Նկատի ունեմ մեզնից մեկը, էլի: Մեկը, որ հիմա Նախագահ է, ասացվածք է էլի, վերջին բոլշևիկներն են: Չե՞ս լսել էն կինոյի մեջ, ասում են՝ «վերջին բոլշևիկներն են»: Կարող է նոր հայեր գան, սերնդափոխություն լինի, ես այդպես եմ պատկերացնում, էլի»,- ասաց Մանվել Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ ԵԿՄ վերընտրված նախագահը համագումարի վերջում Նախագահ Սերժ Սարգսյանին նվիրեց գրիչ՝ ասելով. «Ապրես, որ դու կաս, վերջին բոլշևիկ»: