.jpg)
Մանվել Գրիգորյան. Մենք առանձնահատկություն ունենք` ազգովի երկրապահ ենք
ԵԿՄ 10-րդ համագումարում քիչ առաջ ելույթ ունեցավ ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը: Գեներալ-լեյտենանտը նախ ողջունեց ներկաներին և խնդրեց իր ելույթը սկսելուց առաջ հարգել այն տղաների հիշատակը, ովքեր իրենց կյանքը տվեցին Արցախի և Հայաստանի անկախության համար` Սպարապետի գլխավորությամբ:
«Մենք կարողացանք պահպանել Արցախը և անկախացնել այն: Մենք ունենք անկախություն, մենք ունենք Արցախ, մենք էնքան բան ունենք, որ սաղ աշխարհը ուզում ա, բայց տվող չկա»,- ասաց գեներալ-լեյտենանտը:
Մանվել Գրիգորյանը նշեց, որ եկրապահները կանգնած են բանակի ակուքններում և դեռ պատերազմի տարիներից մեծ ներդրում են ունեցել այդ կարևորագույն կառույցի կայացման գործում:
«Ես գլուխ եմ խոնարհում մեր բոլոր ընկերների, նրանց հերոս մայրերի առաջ: Մեր ազգը մի առանձնահատկություն ունի. Մենք ազգովի ենք երկրապահ, և այս մտածողությունը հենց մեր ազգի ողնաշարն է: Սիրելի պատվիրակներ, ես միշտ ասել եմ, որ կարևոր է ոչ միայն ձեռք բերելը, այլ ձեռք բերածը պահելը: Մենք սրանով պետք է առաջնորդվենք»,- ասաց Մանվել Գրիգորյանը:
Անդրադառնալով ԵԿՄ նախորդ տարվա ձեռքբերումներն, գեներալ-լեյտեննատը նշեց, որ կարևորագույն ձեռքբերումներից մեկը «Երկրապահ կամավորականի մասին օրենքն» էր.
«Մեզ հաջողվեց օրենքով ամրագրել երկրապահի կարգավիճակը: Ժամանակին այս երկրի համար իրենց կյանքը վտանգած մարդիկ պետք է տարբերվեն մյուսներից»,- ասաց Մանվել Գրիգորյանը՝ ընդգծելով, որ օրենեքը նաև բարոյական նշանակություն ունի:
Նախորդող հրապարակումներ՝ Սերժ Սարգսյան. Ոչ մի հայաստանցի չպետք է օտրված մնա իր երկրում
Մեկնարկեց Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարը
Սերժ Սարգսյան. Ադրբեջանի պահվածքը սահմանին այլ բան չէ, քան մարդասպանություն