Մ. Գրիգորյանը վերընտրվեց. «Չասեք` հիվանդա, բանա, հլը 30 տարի ծառայելու եմ»
15/02/2014 14:01

Մ. Գրիգորյանը վերընտրվեց. «Չասեք` հիվանդա, բանա, հլը 30 տարի ծառայելու եմ»

Եկրապահ կամավորականների միության վարչությոան նախագահ վերընտվեց Մանվել Գրիգորյանը: Նրա թեկնածությանը կողմ քվեարկեցին միության, այդ թվում՝ վարչության բոլոր անդամները: Վերընտրվելուց հետո Մանվել Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց բոլորին՝ ասելով. «Երկրապահը երկրապահ է ամեն տեղ»:

«Ժողովուրդ ջան, մի անգամ էլ եմ ասում, մեր երկրի փրկությունը միասնականության մեջ է: Շնորհակալ եմ բոլորիցդ: Մի երկու խոսք էլ պարոն Նախագահին եմ ուզում ասել: Պարոն Նախագահ, իմացեք, ես հլը 30 տարի պիտի ծառայեմ: Չասեք` հիվանդ ա, բան ա, ուրիշ մարդ ման գաք... Ես 30 տարի էլ ծառայելու եմ»,- ասաց Մանվել Գրիգորյանը, ինչից հետո առաջդրեց վարչության 4 փոխնախագահներին, ովքեր նույնպես միաձայն ընտրվեցին:
 

Նախորդող հրապարակումներ՝ Մանվել Գրիգորյան. Մենք առանձնահատկություն ունենք` ազգովի երկրապահ ենք

Սերժ Սարգսյան. Ոչ մի հայաստանցի չպետք է օտրված մնա իր երկրում

Մեկնարկեց Երկրապահ կամավորականների միության 10-րդ համագումարը

Սերժ Սարգսյան. Ադրբեջանի պահվածքը սահմանին այլ բան չէ, քան մարդասպանություն

Մ. Գրիգորյանը վերընտրվեց. «Չասեք` հիվանդա, բանա, հլը 30 տարի ծառայելու եմ»