Սերժ Սարգսյան. Ես սատարում եմ Կենսաթոշակային նոր համակարգին
15/02/2014 14:55

Սերժ Սարգսյան. Ես սատարում եմ Կենսաթոշակային նոր համակարգին

ԵԿՄ համագումարի վերջում Նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես և խոստացել էր, պատասխանեց ներկարների հարցերին: ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգոյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, Նախագահից հետաքրքրվեց կուտակային կենսաթոշալկային համակարգի ներդրման հետ կապված դժգոհություններից:

«Աշխարհում չի եղել մի պետություն, որտեղ այս անցումը հանդարտ տեղի ունենար»,- ասաց Նախագահը՝ ավելացնելով, որ փոփոխությունները երևալու են միայն տևական ժամանակ հետո.

«Մենք որոշակի ժամանակով մարդկանց նեղություն ենք տալիս՝  հետո բարեփոխումների արդյունքը ակնառու դարձնելոև համար»,- ասաց Նախագաը:

Նրա խոսքով` այս համակարգին անցնելուց առաջ երկարատև քննարկումներ են եղել.

«Քննարկելուց հետո մենք գիտակցաբար ենք գնացել այս քայլին, քանի որ գիտեինք՝ սա արվում է մեր զավակների ու թոռների համար: Այս հարցը  քննրակել են Հյաաստանի բոլոր կառավարությունները և այս մեկը որոշել է լուծում տալ դրան: Ես իմ ամբողջական սատարումն եմ հայտնում այս լուծմանը: Միգուցե, կան անհարթ ձևակերպումներ կամ որոշ բառեր պետք է փոխվեն: Մենք պատրաստ ենք անհաջող ձևակերպումները փոխել, բայց իմաստը չի փոխվելու ու այդ 5 տկոսը պետք է գալու բոլորիս»,- ասաց Նախագաը՝ ընդգծելով, որ կենսաթոշակային հիմնադրամները մեծ տեմպ են հաղորդելու մեր տնտեսությունը:
 
Նախորդող հրապարակումներ` Սերժ Սարգսյան. Ադրբեջանի պահվածքը սահմանին այլ բան չէ, քան մարդասպանություն 

 Սերժ Սարգսյան. Ոչ մի հայաստանցի չպետք է օտրված մնա իր երկրում

Սերժ Սարգսյան. Ադրբեջանի պահվածքը սահմանին այլ բան չէ, քան մարդասպանություն

Սերժ Սարգսյան. Ես սատարում եմ Կենսաթոշակային նոր համակարգին