.jpg)
Սերժ Սարգսյանն՝ արտագաղթի մասին. Խնդիրը լաց ու կոծով չի լուծվում
Արտագաղթը մեր ամենավտանգավոր և սուր պրոբլեմներից մեկն է: Այս մասին այսօր ԵԿՄ համագումարի ավարտին տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ ասաց Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Թող որևէ մեկին չթվա, որ արտագաղթի խնդիրն իրեն ավելի է մտահոգում, քան՝ ինձ: Միևնույն ժամանակ ես չեմ ընդունում այս թեմայի քաղաքական շահարկումներ»,- ասաց Նախագահը՝ նշելով, որ 2013 թ.-ին ուղևորափոխադրումները կրճատվել են ու Հայաստանից հեռացած մարդկանց թիվը հասել է մոտ 31 հազարի:
«31 հազարն այն թիվը չէ, որի դեմ հնարավոր չէ պայքարել: Պետք է ասեմ, որ պրոբլեմը չի լուծվում լաց ու կոծով, այն լուծվում է աշխատանքով: Մեկ օրինակ բերեմ պատերազմի օրերից: Հիշու՞մ եք, երբ մենք գյուղ էինք կորցնում, հո չէինք նստում լացում: Մենք մտածում էինք՝ ոնց անենք, որ վաղն այդ գյուղն էլ, կողքինն էլ վերցնենք»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նախորդող հրապարակումներ՝ Սերժ Սարգսյան. Ադրբեջանի պահվածքը սահմանին այլ բան չէ, քան մարդասպանություն
Սերժ Սարգսյան. Ոչ մի հայաստանցի չպետք է օտրված մնա իր երկրում
Սերժ Սարգսյան. Ադրբեջանի պահվածքը սահմանին այլ բան չէ, քան մարդասպանություն