.jpg)
Նախագահ. Եթե կարող եք ավելի էժան գազ բերել՝ հետ կկանչենք մեր համաձայնագիրը
Այսօր ԵԿՄ համագումարի ավարտից հետո պատասխանելով ներկաների հարցերին նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաև Ռուսատանի հետ կնքված գազային համաձայնագրերին.
«Շատ մարդիկ տարբեր պատճառներով չեն ցանկանում ճիշտն ասել և փորձում են մեր մեծ ձեռքբերումը սևացնել»,- ասաց նախագահն ընդգծելով, որ այս համաձայնագրի էությունն առաջին հերթին գազի գինն է.
«Բանակցություններ արդյունքում` մեր ստացած գազի գին ամենաէժանն է, որով Ռուսաստանը գազ է տալիս որևէ երկրի: Ռուսաստանը մեզ գազ է տալիս ներքին սպառման գներով, իսկ այս երկրի կառավարություն արդեն հայտարարել է, որ գների աճ չի նախատեսվում»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նախագահն անդրադարձավ նաև «Հայռուսգազարտ» ընկերության բաժնետոմսերի 20 տոկոսի վաճառքին:
«Եկեք նախ հարցնենք ինքներս մեզ՝ ի՞նչ էր տալու մեզ այդ 20 տոկոսը: Թե՝ 80 տոկոսը կարելի՞ էր վաճառել, իսկ 20-ը՝ ո՞չ: Պիտի գիտակցենք, որ այդ 20 տոկոսը մեզ հնարավորություն չէր տալիս ազդելու ընդունվող որոշումների վրա կամ տնօրեն նշանակել: Հիմա ես հայտարարում եմ, եթե լինի ինչ-որ մեկն, ով ավելի լավ գնորդ կառաջարկի այդ 20 տոկոս բաժնետոմսերի համար, ով, օրինակ, դրանց համար կվճարի 100 մլն դոլար, ես հետ կվերցնեմ դրանք Ռուսաստանից ու կվաճառեմ այդ գնորդին: Ազգային ժողովից մինչև Օպերայի հրապարակ, ով կարողանա բանակցել ռուսական կողմի հետ ու ավելի էժան գազ բերել, թող գա և անի դա: Մենք հետ կկանչենք մեր կնքած համաձայնագիրը»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նախորդող հրապարկումներ՝ Սերժ Սարգսյան. Ադրբեջանի պահվածքը սահմանին այլ բան չէ, քան մարդասպանություն
Սերժ Սարգսյան. Ոչ մի հայաստանցի չպետք է օտրված մնա իր երկրում
Սերժ Սարգսյան. Ադրբեջանի պահվածքը սահմանին այլ բան չէ, քան մարդասպանություն