ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, թե՞ այլընտրանք. Պատասխանում է Օսկանյանը
15/02/2014 17:00

ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, թե՞ այլընտրանք. Պատասխանում է Օսկանյանը

«ԲՀԿ-ն այդ կատեգորիաներով չի դատում քաղաքական ներկապնակի գույները: Մենք դատում ենք կուսակցությունների գործով, ես կարծում եմ, որ ԲՀԿ-ն իր գործունեությամբ թելադրում է, թե ինչպիսի դիրքորոշում է որդեգրում»,- ԲՀԿ համագումարից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով հարցին` ի վերջո ԲՀԿ-ն ինչ որոշեց` դառնո՞ւմ է ընդդիմություն, թե՞ շարունակում է մնալ այլընտրանք, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը:

«Ինչպես այսօր Գագիկ Ծառուկյանն ասաց իր խոսքում, երկրի առջև բազմաթիվ խնդիրներ են ծառացել, և կուսակցությունն իր ամբողջ իմաստը կկորցնի, եթե մենք այդ խնդիրները չբարձրացնենք, դրանց մասին չխոսենք և նաև այլընտրանքային լուծումներ չառաջարկենք: Այսօր մեր կուսակցության առաքելությունը կայանում է դրա մեջ` լինել այլընտանքային լուծումներ առաջրկող կուսակցություն և դրա շուրջ համախմբել այլ ուժերին ևս»,- մանրամասնեց Վ. Օսկանյանը:

Շարունակելով խոսքը` նա նշեց, որ այս համագումարից հետո ԲՀԿ-ն նոր փուլ է թևակոխում, որը, պատգամավորի խոսքով, թելադրված է ժողովրդի կողմից, երկրում ստեղծված իրավիճակից և նաև ոչ իշխանական 4 քաղաքական ուժերի համախմբված աշխատանքից:

Նախորդող հրապարակում` Մաքսային միության վերաբերյալ ԲՀԿ-ն կարտահայտվի, երբ լինի հստակություն

Ինչո՞ւ ԲՀԿ-ն չի պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը

 

ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, թե՞ այլընտրանք. Պատասխանում է Օսկանյանը