.jpg)
Մ. Գրիգորյան. Նենց չի, որ Վոլոդյան առանձնահատուկ ա. Գաղութն էլ ա մեր համար
Այսօր ԵԿՄ համագումարից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանից հետաքրքրվեցին՝ տեղյա՞կ է արդյոք կալանավորված գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դեպքին.
«Հարցին հարցով պատասխանեմ»,- ասաց Մանվել Գրիգորյանը՝ շարունակելով.
«Երբ Մուշեղ Սաղաթելյանը գաղութի պետ էր, գաղութում եկեղեցի էին բացել: Արկղներով սիգարետ բան վերցնելով՝ գնացինք մտանք գաղութ, ոնց որ զորամաս գնայինք: Աջից՝ կամանդիր էին ասում, ձախից՝ կամանդիր էին ասում: Սաղ կռված տղեք էին: Անձնական, ընտանեկան հարցերով կամ մեկի ասածը մյուսին դուր չի եկել, նստել էին: Հալալ կեսը կռված տղեք էին: Հիմա նենց չի, որ այսօր Վոլոդյան առանձահատուկ է: Եթե իրեն իր խոսելու համար նստեցրած լինեին՝ ամոթ իրանց, բայց քրեական գործով են ձերբակալել»,- ասաց Մանվել Գրիգորյանն՝ ավելացնելով.
«Գաղութնել ա մեր համար, բոլորիս համար ա: Եթե արել են՝ արարքին պետք է պատասխան տան»: