Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով
15/02/2014 10:42

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով

Այսօր և փետրվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին առավելապես արևմտյան շրջաններում հնարավոր են թույլ տեղումներ:

Քամին հարավ-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 16-ի ցերեկը և 17-ի գիշերը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա: 

Երևանում փետրվարի 15-ին, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին հնարավոր է թույլ անձրև: Այսօր ցերեկը մայրաքաղաքում սպասվում է +12 +14, երեկոյան +4 +6, գիշերը +1 +3 աստիճան տաքություն:

Այս մասին հաղորդում են ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից:

 

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով