Դոմրաչևան ռեկորդ է սահմանել
17/02/2014 21:00

Դոմրաչևան ռեկորդ է սահմանել

Սոչիի օլիմպիական խաղերի բիաթլոնի ընդհանուր մեկնարկի 12.5 կմ մրցատարածությունում փայլուն հանդես եկավ և օլիմպիական 3-րդ ոսկին նվաճեց Բելոռուսի ներկայացուցիչ Դարյա Դոմրաչևան:

Դարյան նաև ռեկորդ սահմանեց, քանզի օլիմպիական խաղերի պատմության մեջ անհատական մրցուղիներում դեռ որևէ մարզուհի 3 ոսկե մեդալի չէր արժանացել:

Նշենք, որ այս մրցաձևում 2-րդ տեղը գրավեց չեխ Գաբրիելա Սոուկալովան, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Նորվեգիայի ներկայացուցիչ Տիրիլ Էկհոֆին:
 

Դոմրաչևան ռեկորդ է սահմանել