Մարիաննան` «հարուստի աղջիկ» լինելու և նոր բիզնեսի մասին. Life.panorama
17/02/2014 19:26

Մարիաննան` «հարուստի աղջիկ» լինելու և նոր բիզնեսի մասին. Life.panorama

Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը, ով, կարելի է ասել, մեծացավ հենց հանդիսատեսի աչքի առաջ, վերջերս շատ չի երևում էկրաններին: Ինչո՞վ է նա այժմ զբաղված, ի՞նչ անակնակալներ ունի երկրպագուների համար. այս հարցերին Մարիաննա Հովհաննիսյանը պատասխանեց Life.panorama.am-ի հետ զրույցում` անդրադառնալով նաև իրեն ուղղված ռեպլիկներին, հայ երգարվեստի խոցելի կետերին, նոր բիզնեսին և այլ` երկրպագուներին հուզող հարցերի:

-Վերջին շրջանում տեսահոլովակ չեք թողարկում, ստեղծագործական դադա՞ր է, թե՞ աշխատում եք:

-Հիմա ինձ մոտ համերգային շրջան է, աշխատում եմ բենդիս հետ և նոր դուետ եմ պատրաստում արտասահմանյան աստղերից մեկի հետ, թե ում` թող դեռևս գաղտնի մնա:

-Ձեր ամենաեկամտաբեր երգը կամ տեսահոլովակը ո՞րն է եղել. ինչո՞վ է դա պայմանավորված:

-Չեմ հաշվում երգերիս եկամուտները: Այն երգերը, որոնք հաջողվել են, դրական արդյունք տվել են մեծ թիմային աշխատանքի ջանքերի շնորհիվ:



-Առաջիկայում ձեր մենահամերգին սպասե՞նք:

-Այո, սպասեք:

-Ձեզ, երբեմն, կոչում են «հարուստի աղջիկ», որի համար ճանապարհներ են հարթվում. ձեր պատասխանը` նման ռեպլիկներին:

-Արհամարհում եմ նման ռեպլիկները: Միշտ ասել եմ ու կասեմ` թող բոլոր նման կարծիք ունեցող անձանց ճանապարհն այնքան «հարթ» լինի, որքան իմը. այդ ժամանակ կզգան, թե որքան «հարթ» է այն իրականում:

-Ի՞նչ եք կարծում, հայ երգարվեստում ձեր ձեռագիրն արդեն ունե՞ք:

-Եթե այսօր ինձ ճանաչում են որպես Մարիաննա Հովհաննիսյան, ուրեմն` ունեմ: Թե ինչքանով եմ յուրահատուկ, դա պետք է դատի հանդիսատեսը: Թե մատուցման, թե երգի ոճի առումով յուրաքանչյուրն ունի իրեն բնորոշ գիծ և ձեռագիր:

-Այսօրվա հայ երգարվեստի ամենախոցելի կետը ո՞րն է:

-Խոցելի կետերից է այն, որ այսօր համերգներ շատ քիչ են կազմակերպվում. դրանք, մեծ մասամբ, լինում են ակումբային ֆորմատով: Ինքս էլ աշխատում եմ նման ֆորմատով: Իհարկե, դա կապված է նաև հայ հասարակության սոցիալապես անապահով լինելու հետ:

-Ձեզ պես երիտասարդ աստղերին ի՞նչ խորհուրդ կտայիք:

-Հասնելով որևէ կետի` երբևէ չբավարարվել դրանով, միշտ աշխատել, որպեսզի ավելի բարձրանաս: Եթե գա մի օր, երբ կարծես, թե այլևս աշխատելու կարիք չկա, դա կհանգեցնի անկման և դեգրադացիայի:

-Ֆիլմում կամ սերիալում կնկարահանվեի՞ք:

-Եթե խորը և մտածված ֆիլմ լիներ` այո, սերիալում` ոչ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Մարիաննան` «հարուստի աղջիկ» լինելու և նոր բիզնեսի մասին. Life.panorama