Նեյմար. «Իրականացել է մանկությանս երազանքը»
17/02/2014 20:38

Նեյմար. «Իրականացել է մանկությանս երազանքը»

«Բարսելոնի» հարձակվող Նեյմարը պատմել է այն մասին, թե Բրազիլիայից Իսպանիա տեղափոխվելուց հետո ինչի կարիք է զգում: Այս մասին տեղեկացնում է AS-ը:

«Կարոտել եմ տանս, ընտանիքիս և ընկերներիս, բայց երջանիկ եմ Կատալոնիայում: Այստեղ կարող եմ նոր բաներ սովորել: Իրականացել է մանկությանս երազանքը` խաղալ եվրոպական թիմերից մեկում: Իսկ այն հանգամանքը, որ այդ թիմը «Բարսելոնն» է, մեծ պատիվ է ինձ համար:

Այստեղ ամեն ինչ ինձ դուր է գալիս` եղանակը, մարդիկ… Կատալոնիան նման է Բրազիլիային, ինչն ինձ ևս օգնում է: Այստեղ անգամ լողափ կա»,- նշել է Նեյմարը:
 

Նեյմար. «Իրականացել է մանկությանս երազանքը»