.jpg)
17/02/2014 15:35
Շիրակի մարզի Փանիկ գյուղում վրաերթի են ենթարկել 53-ամյա կնոջը. Նա մահացել է
Փետրվարի 15-ին, ժամը 20.20-ի սահմաններում, «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Շիրակի մարզի Փանիկ գյուղի միջնակարգ դպրոցի մոտ վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջ: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ավելի ուշ, կինը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Կատարվում է քննություն: