.jpg)
Պլյուշչենկո. «Ոչ ոք ինձ վրա ճնշում չի գործադրել»
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն, ով վնասվածքի պատճառով հրաժարվել է մասնակցել Սոչիի Օլիմպիական խաղերի տղամարդկանց անհատական մրցաշարին, հայտարարել է, որ Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան իր վրա ճնշում չի գարծադրել և չի ստիպել ելույթ ունենալ: Մինչդեռ այսօր առավոտյան մամուլում շրջանառվում էր Ժենյայի այն հարցազրույցից մեջբերված խոսքերը, թե թիմային մրցումներից առաջ ինքը խնդրել իրեն փոխարինող գտնել, դա չեն արել ու, բացի այդ էլ, իրեն պարզապես ստիպել են սահադաշտ դուրս գալ:
Հիմա Պլյուշչենյոն ամեն ինչ հերքում է և նշում, որ խնդիրն իր անգլերենի վատ իմացությունն է, որի պատճառով, հնարավոր է, CNN-ն իրեն այնքան էլ լավ չի հասկացել:
«Երեկ CNN-ին հարցազրույց եմ տվել, որը ցուցադրվել է միայն այսօր: Ուզում եմ միանգամից նշել, որ ոչ ոք ինձ վրա ճնշում չի գործադրել: Հիանալի գիտեի, որ Սոչիի օլիմպիական խաղերին Ռուսաստանը պետք է ներկայացներ մեկ գեղասահորդ, ով հանդես կգար թիմային և անհատական մրցումներում: Այդ գեղասահորդը ես դարձա և իսկապես ուզում էի լավ հանդես գալ, բայց մեջքիս հետ կապված վնասվածքը թույլ չտվեց դա անել:
Հարցազրույցը տվել եմ անգլերեն լեզվով, և քանի որ փայլուն չեմ տիրապետում այդ լեզվին, ապա իմ պատասխանները կարող էին ճիշտ չընկալվել: Բացի այդ, ինքս էլ 100 տոկոսով չէի հասկանում հարցերի իմաստը»,- նշել է Պլյուշչենկոն:
Նախորդող հրապարակումներ՝ Գորշկովին Պլյուշչենկոյի հայտարարությունը զարմացրել է
Եվգենի Պլյուշչենկո. «Ինձ ստիպեցին մասնակցել մրցումներին»