«Երևան Սիթիից» գողացել են գումար, պայուսակներ, հագուստ, «Նոութբուքեր»
17/02/2014 18:34

«Երևան Սիթիից» գողացել են գումար, պայուսակներ, հագուստ, «Նոութբուքեր»

Փետրվարի 17-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ Կոմիտասի պողոտայում գտնվող սուպերմարկետի 2-րդ հարկի տաղավարներից գողություն է կատարվել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պարզվել է, որ փետրվարի 16-ի ժամը 20.00-ից մինչև փետրվարի 17-ի ժամը 11.00-ն ընկած ժամանակահատվածում օդափոխության համար նախատեսված անցքով տանիքից մտնելով` տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են պաշտպանիչ շերտերը, մտել սուպերմարկետի 2-րդ հարկ և տաղավարներից գողացել գումար, պայուսակներ, կոշիկներ, հագուստ, «Նոութբուք»:

Վնասի չափը պարզվում է:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

Նախորդող հրապարակում՝ Գողություն՝ «Երևան Սիթիում» 

«Երևան Սիթիից» գողացել են գումար, պայուսակներ, հագուստ, «Նոութբուքեր»