.jpg)
Սիրիայում քարկոծելով սպանել են Facebook-ից օգտվող աղջկան
Սիրաիական Ռակկա քաղաքի բնակչուհիներից մեկին դատապարտել են մահվան՝ Facebook-ից օգտվելու համար: Վճիռը կայացրել է շարիաթի դատարանը, որն աղջկա գործողությունները համարել է անպարկեշտ:
Դատարանը կայացրել է որոշում, որին, ըստ շարիաթի օրենքների՝ արժանանում են ամուսնական դավաճանության մեջ մեղադրվող կանայք:
Голоса России-ին հաղորդում է, որ Ռակկան և հարակից քաղաքները գտնվում են «Իրաքի և Լևանտի Իսլամական հանրապետություն» ծայրահեղական խմբավորման վերահսկողության տակ:
Ավելի վաղ այս խմբավորման անդամները մեղադրվել են խաղաղ բնակիչներին պատանդ վերցնելու, մասսայական սպանությունների ու խոշտանգումների մեջ՝ այդ թվում երեխաների նկատմամբ: