Ռուս մարզուհուն չեն ընդգրկել հիմնական կազմում
17/02/2014 19:03

Ռուս մարզուհուն չեն ընդգրկել հիմնական կազմում

Ռուսաստանի բիաթլոնի հավաքականի ղեկավարությունը որոշում է կայացրել Յանա Ռոմանովային չհայտավորել ընդհանուր մեկնարկում, որը կսկսվի այսօր` ժամը 19.00-ին: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ այս մրցաձևում մասնակցությունից հրաժարվել է ֆրանսուհի Մարի Դորեն-Աբերը և նրան պետք է փոխարիներ հենց Ռոմանովան, ով պահեստայինների թվում առաջինն է:

Բայց, ղեկավարությունն առանց հիմնավոր պատճառների, մարզուհուն հանել է մրցաշարից` նշելով, որ դա չի մտնում փետրվարի 21-ին կայանալիք փոխանցումավազքի նախապատրաստական ծրագրի մեջ:

Սա նշանակում է, որ բիաթլոնի միաժամանակյա մեկնարկում կմասնակցեն 2 ռուս մարզուհիներ` Օլգա Վիլուխինան և Օլգա Զայցևան:
 

Ռուս մարզուհուն չեն ընդգրկել հիմնական կազմում