.jpg)
Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին դատապարտվեց 5 տարով
Քութայիսիի դատարանը 5 տարի ազատազրկման է դատապարտել երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին:
Lenta.ru-ի փոխանցմամբ, Մերաբիշվիլիին մեղադրում էին պաշտոնական դիրքի չարաշահման, ընտրակաշառքների և պետական միջոցների մսխման մեջ:
Մերաբիշվիլին արդեն հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, իսկ նրա փաստաբանները կբողոքարկեն դատարանի որոշումը:
Նախկին վարչապետը ձերբակալվել է 2013թ.-ին: Մերաբիշվիլին Միխեիլ Սահակաշվիլիի վարչակազմում զբաղեցնում էր ՆԳ նախարարի պաշտոնը: