Այսօր Երևանում արևային եղանակը կվերականգնվի
17/02/2014 09:50

Այսօր Երևանում արևային եղանակը կվերականգնվի

Հայաստանում գիշերը տեղումները գրեթե ամենուրեք կդադարեն: Այս մասին հայտնում է weather.am-ը:

Փետրվարի 17-ին ողջ տարածքում կհաստատվի մեծ մասամբ արևային եղանակը, միայն հարավային հատվածում ամպամածությունը կպահպանվի, տեղ-տեղ դեռ հնարավոր են թույլ տեղումներ: Օդի ջերմաստիճանը գիշերն արևմտյան շրջաններում կնվազի 2-4 աստիճանով, ցերեկն առայժմ չի փոխվի, սակայն շտապենք ուրախացնել, որ մոտակա օրերին բարձրացում է սպասվում:

Երևանում փետրվարի 17-ին առանց տեղումների, արևային եղանակը կվերականգնվի: Օդի ջերմաստիճանը գիշերը -1-3, ցերեկն ստվերում +7+10, երեկոյան +3+5:

 

Այսօր Երևանում արևային եղանակը կվերականգնվի