.jpg)
Ադրբեջանցիները նորից կրակել են ճանապարհի վրա
Ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի ռեժիմի կանոնները` կրակ բացելով ոչ միայն հայկական հենակետերի, այլև Վազաշեն-Պառվաքար ավտոմայրուղու ուղղությամբ:
Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ հակառակորդը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի ուղղությամբ, կտրուկ ակտիվացել է ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գծում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացրած դիտարկումից անմիջապես հետո: