Ա. Հովհաննիսյան. Այսուհետ ուսումնական տարին կմեկնարկի փետրվարից
18/02/2014 21:27

Ա. Հովհաննիսյան. Այսուհետ ուսումնական տարին կմեկնարկի փետրվարից

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, ՀՀ զինված ուժերի զորամասերում փետրվարի 17-ին մեկնարկել է ձմեռային ուսումնական փուլը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ուսումնական փուլը որպես կանոն մեկնարկում էր հունվարին, Aysor.am­-ը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված ուսումնական տարվա ուշ մեկնարկը:

«Ուսումնական տարին, իսկապես, մի փոքր ուշ մեկնարկեց, ինչը պայմանավորված է բանակում իրականացվող փոփոխություններով, մասնավորապես` խոսքը զորակոչի անցկացման ժամանակահատվածի մասին է: Այսուհետև տարին ու ըստ այդմ` ուսումնական տարվա սկիզբը կհամարվի փետրվար ամիսը»,-­ նշեց նա:

Նախորդող հրապարակում` ՀՀ Զինված ուժերում սկսվել է նոր ուսումնական տարին. Լուսանկարներ 

Ա. Հովհաննիսյան. Այսուհետ ուսումնական տարին կմեկնարկի փետրվարից