«Արցախի հարավային շրջաններն ունեն զարգացման բարենպաստ նախադրյալներ»
18/02/2014 18:25

«Արցախի հարավային շրջաններն ունեն զարգացման բարենպաստ նախադրյալներ»

Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է հանրապետության հարավային շրջաններ, ծանոթացել հանրապետության հարավում գյուղատնտեսության և վերամշակող արդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքին: Բակո Սահակյանը նշել է, որ հանրապետության հարավային շրջաններն ունեն զարգացման բարենպաստ նախադրյալներ և կայուն տնտեսական աճի ապահովման համար անհրաժեշտ է իրականացնել համակարգված աշխատանքներ` հիմնական շեշտը դնելով տեղական ներուժի արդյունավետ օգտագործման վրա:

Նախագահին ուղեկցել են ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք:
 

«Արցախի հարավային շրջաններն ունեն զարգացման բարենպաստ նախադրյալներ»