Կենտրոն համայնքը ճանաչվել է Երևանի ամենավատ համայնքը
18/02/2014 16:02

Կենտրոն համայնքը ճանաչվել է Երևանի ամենավատ համայնքը

Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ամփոփվել են մայրաքաղաքի վարչական շրջանների անցած տարվա ընթացքում կատարած աշխատանքների գնահատման և վերլուծության արդյունքները:

Քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում կատարած աշխատանքների ամփոփ ցուցանիշներով երկրորդ տեղը զբաղեցրել է Արաբկիր, իսկ երրորդը՝ Էրեբունի վարչական շրջանը:

Ամենացածր ցուցանիշը գրանցել է Կենտրոն վարչական շրջանը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցածր ցուցանիշներ գրանցած վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է լինել առավել հետևողական ու կարճ ժամանակահատվածում շտկել բացթողումները:

«Մայրաքաղաքում համաչափ զարգացում ապահովելով՝ մենք յուրաքանչյուր տարի պետք է գերազանցենք քաղաքային տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքների արդյունքները: Առաջիկա տարիների ընթացքում մենք պետք է ավարտին հասցնենք բոլոր այն ծրագրերն ու նախագծերը, որոնք խոստացել ենք երևանցիներին: Մեր համաքաղաքացիների սպասելիքներն, անշուշտ, ավելի մեծ են, և մենք իրավունք չունենք նրանց հուսախաբ անելու»,- ասել է քաղաքապետը: 

Կենտրոն համայնքը ճանաչվել է Երևանի ամենավատ համայնքը