Ժանյակավոր վարտիքները կարգելվեն արդեն այս տարվա ամռանը, եթե օրենքը չփոխվի
18/02/2014 12:24

Ժանյակավոր վարտիքները կարգելվեն արդեն այս տարվա ամռանը, եթե օրենքը չփոխվի

Ժանյակավոր ներքնազգեստը օրենքով կարգելվի արդեն այս տարվա ամռանը, եթե ՌԴ-ն չփոփոխի օրենքը: Այս մասին հատնում է kp.ua-ն:

Նման ներքնազեգստի ներկրումը, արտադրությունը և վաճառքը արգելվում է Մաքսային միության անդամ երկրների համար, այնպես որ առանց ժանյակավոր ներքնազգեստի կմնան Բելառուսը, Ղազախստանը, ինչպես նաև` ՄՄ անդամ մյուս երկրները:

Թեև շատերը ասում են, որ այս օրենքը ընդունվել է անտեղյակությունից, սակայն օրենքի կողմնակիցների պնդմամբ՝ ժանյակավոր վարտիքների արտադրության ընթացքում չեն պահպանվում թեթև արդյունաբերության համար սահմանված նորմերը` օրինակ` խոնավությունը կլանելու ունակությունը:

Ղասախստանում այս օրենքի դեմ մասսայական բողոքի ակցիաներ են իրականացվել, և մի շարք կանայք ի նշան բողոքի՝ գլխներին են հագցրել վարտիքները:

 

Ժանյակավոր վարտիքները կարգելվեն արդեն այս տարվա ամռանը, եթե օրենքը չփոխվի