Ատոմակայանի աշխատակիցները ՄԻՊ գրասենյակի դիմաց ակցիա են անցկացնում
18/02/2014 18:43

Ատոմակայանի աշխատակիցները ՄԻՊ գրասենյակի դիմաց ակցիա են անցկացնում

Մեծամորի ատոմակայանի 100-ից ավելի աշխատակիցներ հաավաքվել են Մարդու իրավուքների գրասենյակի դիմաց: Նրանք բողոքում են պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ:

Նրանք ՄԻՊ աշխատակցին հանձնեցին 700-ից ավելի ստորագրությամբ իրենց դիմումը։ 

Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը»:

Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նախատեսել, որտեղ պետք է քննարկվեր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն  նիստը չկայացավ: ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը նիստին չներկայացան:

Հունվարի 24-ին ՍԴ-ն մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

Վերջին օրերեին ՀՀ մի շարք պետական հիմնարկների աշխատակիցներ պարբերարաբար ակցիաներ ու բողոքի ցույցեր են անցկացնում՝ պահանջելով օրենքից հանել «պարտադիր» բաղադրիչը:

Նախորդող հրապարակումներ՝ Քաղտեխնոլոգ. Եթե կուտակայինի հարցը արագ չլուծվի, պայքարը կքաղաքականացվի

Պարտադիր կուտակայինին ԴԵՄ են նաև մետրոպոլիտենի աշխատակիցները

Օպերայի աշխատակիցների այլընտրաքային ֆինանսավորման հարցը կքննարկվի

Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները ցույց են անում

 «Դեմ եմ» նախաձեռնությունը՝ գործատուներին. Մի կատարեք պահումներ

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կասեցվել է մինչև դատաքննություն

ՏՏ մասնագետները հայտարարություն են տարածել. «Կառավարությունը խուլ է»

Ատոմակայանի աշխատակիցները ՄԻՊ գրասենյակի դիմաց ակցիա են անցկացնում