.jpg)
«Չենք ուզում 30 տարի հետո լավ ապրել, ուզում ենք հիմա լավ ապրել»
Ինչպես հայտնել էինք, Մեծամորի ատոմակայանի աշխատակիցները ՄԻՊ գրասենյակի մոտ ակցիա էին ակցիա են անցկացնում:
«Մենք չենք ուզում 30 տարի հետո լավ ապրել, մենք ուզում ենք հիմա լավ ապրել և պարտադիրի դեմ պայքարում ակնկալում ենք ձեր աջակցությունը»,-ՄԻՊ աշխատակիցների հետ զրույցում ասաց ատոմակայնի աշխատակիցներից մեկը:
ՄԻՊ աշխատակիցները խոստացան, որ նրանց դիմումին ընթացք կտան և պատասխանը հրապարակային կլինի, սակայն պետք է նած սպասել ՍԴ վերջնական որոշմանը:
«Մենք գիենք, որ ձեր լծակները քիչ են, բայց եկել ենք ձեր մոտ, քանի որ մեր իշխանությունը չի կատարում այն ֆունկցիան, որի համար ընտրվել է: Այն պարագայում, երբ իշխանությունը գործադուլ է անում, մենք բոլոր բարոյական իրավուքններն ունենք նրանցից օրինակ վերցնելու և նրանց պես աշխատելու»,-ասաց ատոմակայանի աշխատակիցներից մեկը՝ կոչ անելով ՄԻՊ աշխատակազմին չկաշկանդվել և նախքան ՍԴ որոշումը, հայտնել մարդու իրավուքնների պաշտպանի դիրքորոշումը:
Հիշեցնենք, որ կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը մեկնարկել է 2011-ի հունվարի 1-ին կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծմամբ: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագայում կենսաթոշակառուին ինքնուրույն ձևավորել կենսաթոշակի չափը»:
Նշենք, որ նոյեմբերի 15-ին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները արտահերթ նիստ էին նախատեսլ, որտեղ պետք է քննարկվեր Կենսաթոշակային բարեփոխումների օրենքից պարտադիր կուտակային բաղադրիչի գործադրումը 2014թ. հունվարի 1-ից 2015թ. հունվարի 1-ը տեղափոխելու հարցը, սակայն նիստը չկայացավ: ՀԱԿ-ն ու ՕԵԿ-ը նիստին չներկայացան:
Հունվարի 24-ին ՍԴ-ն մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
Վերջին օրերեին ՀՀ մի շարք պետական հիմնարկների աշխատակիցներ պարբերարաբար ակցիաներ ու բողոքի ցույցեր են անցկացնում՝ պահանջելով օրենքից հանել «պարտադիր» բաղադրիչը:
Նախորդող հրապարակումներ՝ Քաղտեխնոլոգ. Եթե կուտակայինի հարցը արագ չլուծվի, պայքարը կքաղաքականացվի
Պարտադիր կուտակայինին ԴԵՄ են նաև մետրոպոլիտենի աշխատակիցները
Օպերայի աշխատակիցների այլընտրաքային ֆինանսավորման հարցը կքննարկվի
Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները ցույց են անում
«Դեմ եմ» նախաձեռնությունը՝ գործատուներին. Մի կատարեք պահումներ
«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը կասեցվել է մինչև դատաքննություն
ՏՏ մասնագետները հայտարարություն են տարածել. «Կառավարությունը խուլ է»