.jpg)
«Առանց կնիքի անձնագրով». Ադրբեջանում մի հիշատակեք ԼՂՀ այցելության մասին
Խուսափեք անձնագրում կնիքից
Այցելույթունը որոշ երկրներ կարող է խոչնդոտ դառնալ ճամփորդության համար, կամ կարող է «ապացույց» դառնալ դատարանում հենց ձեր դեմ: Օրինակ, հակացուցված է Վրաստան մեկնել Աբխազիայից, Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղից, Սերբիա՝ Կոսովոյից:
Անձնագրում «սև պիտակը» կարող է հանգեցնել տուգանքի, արտաքսման կամ, նույնիսկ, ազատազրկման: «Моя Планета»-ն այս անգամ անդրադարձել է սահմանային նրբություններին, որոնք, ըստ նյութի հեղինակների, պետք է իմանալ հակամարտություն ոնեցող պետություններ այցելությունների ժամանակ: Ինչպես արդեն նշվեց, այս նյութում անդրադարձ կա նաև Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին, որը ներկայացվում է որպես առանձին պետություն:

Իսրայել-Արաբական պետություններ
Մինչև վերջերս արգելվում էր իսրայելական կնիքով այցելել արաբական մի շարք երկրներ՝ Սաուդյան Արաբիա, Իրան, Քուվեյթ, Լիբիա, Պակիստան, Սիրիա, Սուդան և այլն: Սակայն այժմ ամեն ինչ այլ է. իսրայելցի սահմանապահները դադարել են կնիք դնել օտարերկրացիների անձնագրերի մեջ, փոխարենը տրամադրվում է առանձին թերթիկ, որի վրա լինում է տեղեկություն մուտքի ու ելքի վերաբերյալ, և այլևս խոչնդոտ չկա արաբական որևէ երկիր մեկնելու համար:

Հայաստան-Ադրբեջան
Նյութի հեղինակները գրում են, որ այս երկու պետությունների սահմանը փակ է: Եթե Ադրբեջան այցելողի անձնագրում Հայաստան այցելության մասին վկայող կնիք կա, ապա բարդությւոններ կարող են լինել. տուգանք, երկար բացատրական զրույցներ, խուզարկություն, վտարում: Նշվում է, որ 2013 թվականին Ադրբեջանի մաքսատան աշխատակիցները վտարեցին ռուս լրագրողին` նրա անձնագրում Հայաստան ժամանելու կնիքի առկայության պատճառով:
Հետևություն. Խնդրեք սահմանապահին կնիք չդնել անձնագրում, փոխարենը տալ լրացուցիչ թերթիկ: Կամ սկզբում այցելեք Ադրբեջան, այնուհետև Հայաստան, որտեղ նման սահմանափակումներ չկան:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն-Ադրբեջան
Եթե անձնագրում ԼՂՀ այցելության կնիքի հայտնաբերվի, ապա այցելուն Ադրբեջանի սահմանին խնդիրներ կունենա: Նշվում է, որ Ղարաբաղում Ռուսաստանի քաղաքացիների անձնագրերում կնիք չեն դնում: Կարիք չկա Ադրբեջանում գտնվելու ընթացքում հիշատակել ԼՂՀ այցելության մասին: Նաև նշվում է, որ ռուսների համար ԼՂՀ այցելության վիզա չի պահանջվում:

Աբխազիա և Հարավային Օսիա-Վրաստան
Վրաստանը Աբխազիան և Հարավային Օսիան համարում է օկուպացված տարածք, այդ պատճառով մուտքը այստեղից համարվում է անօրինական: Հետևանքները կարող են լինել տուգանքից մինչև ազատազրկում: Նշվում է, որ Ռուսաստանից Հարավային Օսիա մեկնողները պետք է իմանան, որ «Գանտիադի-Ադլեր» ու «Ռոքի-Ստորին Զարամագ» մաքսակետերը համարվում են անօրինական, եթե հետո մեկնելու եք Վրաստան, ապա իմացեք, որ կարող եք հայտնվել բանտում՝ 3-5 տարով: Օրենքի հետ խնդիրներից խուսափելու համար Աբխազիա և Հարավային Օսիա հարկավոր է այցելել ռուսական անձնագրով (չնայած սահմանապահները կնիքի չեն դնում), իսկ Վրաստան՝ օտարերկրյա անձնագրով:

Կուբա-Ամերիկա
1962 թվականից գործող էմբարգոյի պատճառով ամերիկացիներին արգելված է այցելել Կուբա, նաև բոլոր տեսակի առևտրային հարաբերություննեը այս երկրի հետ: Եթե դուք զբոսաշրջիկ եք Ռուսաստանից և պլանավորում եք ԱՄՆ այցելել Կուբայից հետո, ապա խուսափեք բոլոր տեսակի կնիքներից: Որպես կանոն, կուբացի սահմանապահները կնիք չեն դնում փաստաթղթերում: Խուսափեք ձեզ հետ վերցնել կուբայական հուշանվերներ: Այցելությունը հնարավոր է երրորդ երկրի միջոցով:
Կուբայի տարածքում արգելվում է վճարել ամերիկյան քարտով կամ դոլարով: Դրանք կարող են բռնագրավվել:

Կոսովո-Սերբիա
Սերբիան Կոսովոյի Հանրապետությունը համարում է իր տարածքը, որը դուրս է եկել հսկողությունից, և չի ընդունում Կոսովո այցելոողների անձանգրերում դրվող կնիքը: Նախկինում Կոսովոյի կնիքը առ ոչինչ էր ճանաչվում, բայց այժմ Կոսովոյից այցելությունը համարվում է անօրինական, արդյունքում` կարող է լինել տուգանք, արտաքսում:

Կիպրոս. Հունական ու թուրքական հատվածներ
Կիպրոսը բաժանված է երկու մասի՝ Կիպրոսի հունական և Կիպրոսի թուրքական հատվածների: Եթե ձեր անձնագրում Էրջան» օդանավակայանի կնիք կա, ապա հույն սահմանապահները թույլ չեն տա մտնել հունական հատված: Բացառություն կարող է լինել միայն շենգենյան արտոնագրի դեպքում: Հունականից թուրքական մաս կարոք եք մեկնել առանց որևէ խնդրի: