.jpg)
Նեյրովիրաբույժ. Պաշտոնյաները ժամանակ առ ժամանակ պետք է հանգստանան
Լավ կլիներ, որ բոլոր մարդիկ, հատկապես` պաշտոնյաները, ժամանակ առ ժամանակ գնան հանգստանալու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նեյրովիրաբույժ Նիկոլայ Խաչատրյանը:
Խաչատրյանի խոսքով՝ մարդկային օրգանիզմը նման է մարտկոցի, որը երկար աշխատանքից հետո վերալիցքավորման կարիք ունի.
«Հատկապես պաշտոնյաները պետք է պարբերաբար գնան հանգստանալու, որպեսզի ավելի շատ ժամանակ տրամադրեն երկրի կառավարմանը, ոչ թե՝ սեփական առողջության մասին մտածելուն»,- ասաց նեյրովիրաբույժը՝ ավելացնելով.
«Էլի եմ ասում՝ մարդը բոլոր էլեկտրական սարքերի նման աշխատող մի սարք է և անընդհատ վերալիցքավորվելու կարիք ունի: Մեր «մարտկոցն» անընդհատ պետք է վերալիցքավորել և այս պրոցեսը տևելու է այնքան ժամանակ, մինչև «մարտկոցը» կմեռնի ու մենք ստիպված կլինենք նորը գնել»,- ասաց նեյրովիրաբույժը: