ՃՈ արձագանքը վաճառված մեքենայի համար տուգանված վարորդների բողոքին
18/02/2014 20:35

ՃՈ արձագանքը վաճառված մեքենայի համար տուգանված վարորդների բողոքին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով վարչական պատասխանատվություն կիրառելու գործընթացի արդյունքում ի հայտ են եկել բազմաթիվ դեպքեր, երբ տրանսպորտային միջոցի սեփականատերերն առանց համապատասխան փաստաթղթավորման` փաստացի օտարել են տրանսպորտային միջոցները և ներկայումս ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար ենթարկվում են վարչական պատասխանատվության:

Ոստիկանության հաղորդագրությունում ասվում է. «Ելնելով բազմաթիվ քաղաքացիների շահերից՝ ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար կոչ ենք անում այն անձանց, ովքեր փաստացի ձեռք են բերել տրանսպորտային միջոցներ, սակայն չեն ձևակերպել համապատասխան կարգով, դիմել տրանսպորտային միջոցի հաշվառման փաստաթղթերում նշված անձանց՝ տրանսպորտային միջոցի օտարման գործարքը պատշաճ ձևակերպելու համար, իսկ եթե այդ անձանց հնարավոր չէ գտնել, ապա՝ դիմել Ճանապարհային ոստիկանություն կամ զանգահարել +374(10) 56-45-88 հեռախոսահամարով»: 

Նախորդող հրապարակում՝ Տուգանքներ՝ վաղուց վաճառված մեքենայի համար. «Թող մի անգամ տուգանեն»

ՃՈ արձագանքը վաճառված մեքենայի համար տուգանված վարորդների բողոքին