.jpg)
Pussy Riot-ի անդամենրին բերման էին ենթարկել կորած պայուսակի պատճառով
Ինչպես հայտնել էինք, այսօր Սոչիում բերման էին ենթարկել Pussy Riot խմբի անդամներ Նադեժդա Տոլկոննիկովային և Մարիա Ալյոխինային: Նրանց կասկածել են գողության մեջ: Աղջիկների հետ բերման են ենթարկել ևս յոթ հոգու, այդ թվում՝ լրագրողների:
Աղջիկներին հարցաքննել են կնոջ պայուսակի անհետացման գործով, ապա ազատ արձակել: Ինչպես գրում է gazeta.ru-ն, իրավապահները չեն կարողացել ապացուցել նրանց մեղավորությունը:
Նշենք, որ նրանք Սոչի էին եկել, որ խմբի մասին նոր երգ ներկայացնեն: