.jpg)
Րաֆֆի Հովհաննիսյան. Բարև բոլորին, ձեզ լիքը կարոտել էի
Նախագահական ընտրություններից մեկ տարի հետո այսօր ազգային զեկույցով ներկայացավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ, նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Բարև բոլորին, ձեզ` բոլորիդ, լիքը կարոտել էի»,- այսպես ողջունեց բոլոր հավաքվածներին Ր. Հովհաննիսյանը:
Նա հայտարարեց, որ թեև ընտրություններից անցել է մեկ տարի, սակայն հետընտրական պայքարը, ըստ նրա, ոչ մի վայրկյան չի ընկրկել:
«Երկրում ստեղծված իրավիճակի համար պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Հիմնական պատասխանատուն նա է: Քանի դեռ ուշ չէ, քանի դեռ մենք չենք մոտեցել քաղաքացիական պատերազմի շեմին, մենք պետք է այլ համապետական լուծում գնտենք այս ճգնաժամին: Մենք միասին պետք է ճեղքենք այս փակ շրջանը»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Շարունակելով խոսքը` նա ասաց, որ փետրվարի 18-ն անցյալի և ապագայի ջրբաժանի օր է, այսօր պետական արկածախնդրության օրը չէ:
«Ուղիղ մեկ տարի է անցել նախագահական ընտրություններից: Պատմության համար մեկ տարին ակնթարթ է: Հետընտրական պայքարի թափը չի կոտրվել այս մեկ տարվա ընթացքում»,- ասաց Ր. Հովհաննիսյանն` ավելացնելով, որ որևէ բան չի կարող խանգարել «Ժառանգությանը» և «Բարև Երևանին»: