.jpg)
Քաղաքագետ. ԲՀԿ-ն գնում է կառուցողական ընդդիմության ճանապարհով
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարն ու Գագիկ Ծառուկյանի քննադատությունը ցույց տվեցին, որ սկսվել է մի գործընթաց, երբ ԲՀԿ-ն գնում է կառուցողական ընդդիմության ճանապարհով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետՍերգեյ Մինասյանը:
«Այն պահից, երբ 2012 թ.-ին ԲՀԿ-ն հրաժարվեց մտնել կառավարություն, հասկանալի էր` ուշ թե շուտ այդ հանգրվանին պետք է հասներ, ինչն էլ տեղի ունեցավ»,- ասաց քաղաքագետը:
Սակայն, շարունակելով խոսքը, քաղաքագետը նշեց, որ գործընթացն ավելի արդյունավետ կլիներ, եթե այն տեղի ուներ ոչ թե 2014 թ.-ի փետրվարին, այլ` մեկ տարի առաջ:
«Այդ դեպքում ԲՀԿ-ն կդառնար երկրորդ քաղաքական բուրգը, որը հավակնում է այս պահին, բայց տարբեր պատճառներով տեղի չունեցավ»,- եզրափակեց խոսքը Ս. Մինասյանը: