Պատերազմից փրկված և անապատում մոլորված 4-ամյա երեխան գտել է ծնողներին
18/02/2014 20:57

Պատերազմից փրկված և անապատում մոլորված 4-ամյա երեխան գտել է ծնողներին

ՄԱԿ-ի կամավորները Սիրիայի և Հորդանանի սահմանին անապատում պատահաբար հանդիպել են մոլորված երեխայի, ով իր ծնողներին կորցրել է Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետևանքով:

4-ամյա Մարվանը գաղթի ճանապարհին կորցրել է ծնողներին և միայնակ մնացել անապատում:

ՄԱԿ-ի աշխատակիցների լուսանկարում երեխան է` ոչ մեծ պոլիէթիլենային տոպրակը ձեռքին:

Աշխատակիցներն օգնել են երեխային անցնել Հորդանանի հետ սահմանը, որտեղ Մարվանը կրկին հանդիպել է իր ընտանիքին:

«Մարվանը ապահով վայրում է, նա մոր հետ է»,- Twiteer-ի  իր միկրոբլոգում տեղեկացրել է ՄԱԿ-ի աշխատակից Էնդրյու Հարփերը: 

Պատերազմից փրկված և անապատում մոլորված 4-ամյա երեխան գտել է ծնողներին