Պատահար՝ Նոր Նորքում. Վարորդն ու երկու ուղևորները մահացել են
19/02/2014 10:30

Պատահար՝ Նոր Նորքում. Վարորդն ու երկու ուղևորները մահացել են

Այսօր՝ ժամը 05.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում՝ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ջոկատը և ՃԿԿ օպերատիվ խումբը: Այս մասին տեղեկանում ենք ԱԻն լրատվական կենտրոնից:

Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է Դավիթ Բեկ փողոցի թիվ 222 հասցեում գտնվող «Ար դելիկատես» ՍՊԸ-ի պատին:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ` 1973 թ. ծնված Ա. Բ.-ի դին:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել անձը չպարզված 2 ուղևորների դիերը (մոտ 35-40 տարեկան), հոսանքազրկել ավտոմեքենան, դադարեցրել վառելիքի արտահոսքը և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: 

Պատահար՝ Նոր Նորքում. Վարորդն ու երկու ուղևորները մահացել են