Հայ երգիչներից ո՞ւմ դերասանական խաղն է ամենաուժեղը. Գնահատում է ռեժիսորը
19/02/2014 19:56

Հայ երգիչներից ո՞ւմ դերասանական խաղն է ամենաուժեղը. Գնահատում է ռեժիսորը

Ռեժիսոր Արամայիս Հայրապետյանը, ով հասցրել է հեղինակել շուրջ 97 տեսահոլովակ, ով առիթ ունի մոտիկից ճանաչել հայ աստղերին, Life.panorama.am-ի հետ զրույցում անդրադարձել է նրանց դերասանական կարողություններին, խոսել է իր աշխատանքի նրբությունների, չստացված նախագծերի և կնոջ հետ համագործակցելու մասին:

-Հարցազրույցներից մեկում նշել եք, որ կուզենայիք ողջ կյանքում ռեժիսուրայով զբաղվել. ձեր աշխատանքի ամենաբնութագրական գծերը որո՞նք են:

-Այդ մասին կարելի է շատ երկար խոսել, փորձեմ մի քանի բառով բնութագրել. ռեժիսորը պետք է ունենա մտքի թռիչք, ճաշակ, սուր աչք, աշխարհին նայի այլ աչքերով:

-Հեղինակել եք շուրջ 97 տեսահոլովակ. սրանցից մոտավորապես քանի՞ տոկոսն եք արել արվեստի և քանի՞ տոկոսը` կոմերցիայի համար:

-Այդ հոլովակների մոտավորապես 30 տոկոսն է արվել արվեստի համար. մնացած 70 տոկոսը ծառայել է կոմերցիային:

 -Դուք, որպես մեկը, ով աշխատում է հայ աստղերի հետ` կարո՞ղ եք նշել`նրանցից ում դերասանական խաղն է ամենաուժեղը:

-Շատերի անունը կարող եմ տալ, բայց մի բան հաստատ է` Ռազմիկ Ամյանն ու Արտո Թունջբոյաջյանն այս առումով ամենաուժեղներն են:

-Ի՞նչը խոչընդոտ կհանդիսանա տվյալ արտիստի համար տեսահոլովակ նկարահանելու համար:

-Առաջինը` մարդկային վերաբերմունքը, երկրորդը` երգի ցածր որակը:

-Գիտենք, նաև, որ խաղարկային ֆիլմեր պետք է նկարահանեիք` կատակերգություն և դրամա. կպատմե՞ք այս մասին:

-Ֆինանսական խնդիրների պատճառով այդ նախագիծը չիրականացվեց, բայց հույս ունեմ, որ այն երբևէ կյանքի կկոչեմ:

-Հարցազրույցներից մեկում նշել եք, որ դեռևս մնայուն արժեք ներկայացնող գործ չեք ստեղծել. ի՞նչն է պատճառը, ի՞նչ է հարկավոր դրա համար:

-Երբ կարողանամ անջատվել իրականությունից, կենտրոնանալ տվյալ մտքի վրա, միգուցե ստացվի իմ ուզած մնայուն գործը ստեղծել:

-Գիտենք, որ համագործակցում եք նաև ձեր կնոջ` երգչուհի Լուսինե Աղաբեկյանի հետ. դժվար չէ՞ աշխատել կնոջ հետ:

-Այս պարագայում տեղին է հիշել «Կոշկակարն առանց կոշիկի» ասույթը (ծիծաղում է): Իհարկե, հասցնում եմ ինչ-որ բաներով օգնել, բայց այդ դեպքերը շատ չեն: Ամեն դեպքում, համագործակցելու դեպքում խոչընդոտներ, այդ առումով, չկան: 

Հարցազրույցի շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում:

Հայ երգիչներից ո՞ւմ դերասանական խաղն է ամենաուժեղը. Գնահատում է ռեժիսորը