«Բանդայի գործի» դատաքննությունը հետաձգվել է 1 ամսով
19/02/2014 19:02

«Բանդայի գործի» դատաքննությունը հետաձգվել է 1 ամսով

«Բանդայի գործով» դատաքննությունը այսօր հետաձգվեց 1 ամսով: Ամբաստանյալներից Քյարամ Ամոյանը գրավոր դիմում էր գրել դատարան, որով խնդրում էր դատական նիստերը առանց իր մասնակցության իրականացնել: 

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Ք. Ամոյանի պաշտպան Սամվել Հովհաննիսյանի միջնորդությունը և այս քրգործով նշանակվեց ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն:

Դատավորը հայտնեց, որ մինչև այդ ապացույցի ստացումը դատական նիստեր չեն լինի: Հաջորդ դատական նիստը նշանակվեց մարտի 19-ին:

Հիշեցնենք, որ հիշյալ գործով մեղադրանք է առաջադրվել Արտուշ Ռուբիկի Հակոբյանին, Դավիթ Սուրենի Գալստյանին , Սամվել Հրաչի Դավթյանին, Արման Ալբերտի Դալլաքյանին, Արթուր Գրիշայի Մանուկյանին, Քյարամ Թոռնիկի Ամոյանին 2011թվականի մայիսի սկզբին անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու գործով:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,

Դ. Գալստյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,

Ս. Դավթյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,

Ա. Դալլաքյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,

Ա. Մանուկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով,

Ք. Ամոյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 35-175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախորդող հրապարակում՝ «Բանդայի գործով» ամբաստանյալ Քյարամ Ամոյանի առողջական վիճակը վատացել է

«Բանդայի գործով» նիստը հետաձգվել է.Ք.Ամոյանը առողջական խնդիրներ ունի

«Բանդայի» գործով դատը չի կայացել.Քյարամ Ամոյանը իրեն վատ է զգացել

 

 

«Բանդայի գործի» դատաքննությունը հետաձգվել է 1 ամսով