Այսօր Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը
19/02/2014 10:48

Այսօր Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը

Փետրվարի 19-ը՝  հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, արդեն մի քանի տարի Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։

Հայաստանում գիրք նվիրելու օրը ՀՀ կառավարության նախաձեռնությամբ և «Գրողների միության» նախագահ Լևոն Անանյանի որոշմամբ, նշվել է 2008 թվականից:

Այս օրը գրքեր են նվիրաբերվում գրադարաններին, որբանոցներին, դպրոցներին և այլն` փորձելով վերականգնել գրքի երբեմնի դերը: Գրողներն այցելում են դպրոցներ` աշակերտների հետ զրուցում գրականությունից, պոեզիայից:
 

Այսօր Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը