Գ. Մակարյան. Գնաճն արհեստականորեն կչեզոքացնեն
19/02/2014 12:45

Գ. Մակարյան. Գնաճն արհեստականորեն կչեզոքացնեն

Մայիս-հունիս ամիսներին պարզ կլինի, թե Մաքսային միության շրջանակներում որ ապրանքներ են թանկանում, իսկ որոնք էժանանում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Բանախոսը նաև նշեց, որ ՄՄ-Հայաստան օրակարգում չի խոսվում մրցունակության մասին, թե ինչ որակի ապրանքներ Հայաստանը կստանա, սակայն վստահ է, որ անորակ ապրանքներ կներկրվեն Հայաստան:

Ինչ վերաբերում է ՄՄ-ին միանալուց հետո գնաճին, ապա փոխանցեց, որ այն արհեստականորեն կչեզոքացնեն:

Բանախոսը նաև նշեց, որ Մաքսային միությունը իր մոդելով հիշեցնում է Խորհրդային միությունը, իսկ այլ հարց է, թե դա ինչքանով է Հայաստանին պետք:

 

Գ. Մակարյան. Գնաճն արհեստականորեն կչեզոքացնեն