Կարմիր հրապարակում ձերբակալվել է Մարշալ Բաղրամյանի թոռնուհին
19/02/2014 18:48

Կարմիր հրապարակում ձերբակալվել է Մարշալ Բաղրամյանի թոռնուհին

ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի թոռնուհին՝ Գայանե Ամրախովան ձեռնաշղթաներով իրեն գամել է Կրեմլի ցանկապատին՝ ի նշան բողոքի, որից հետո կնոջը ձերբակալել են: Նա մեղադրում է իշխանություններին իր միակ բնակարանը խլելու մեջ: Այս մասին գրում է Rosbalt.ru-ն: 

Գայանե Ամրախովան բողոքի ակցիան անցկացրել է պապի գերեզմանոցի դիմաց: Նշվում է, որ կնոջ մոտ քաղցկեղի 3-րդ աստիճան է: Նրան այցելել են շտապօնության աշխատակիցներ: 

45-ամյա Գայանե Ամրախովայի փաստաբանն ասել է, որ նա երկրորդ կարգի հաշմանդամ է: Նրանք փորձում են վերականգնել արդարությունը դատարանի միջոցով, սակայն դատավորները հրաժարվում են վերանայել այս գործը:  

 

Կարմիր հրապարակում ձերբակալվել է Մարշալ Բաղրամյանի թոռնուհին